Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Երիտասարդական նվագախումբը ելույթ կունենա Մոսկվայում` Ա. Խաչատրյանի 110-ամյակի առթիվ

Երիտասարդական նվագախումբը ելույթ կունենա Մոսկվայում` Ա. Խաչատրյանի 110-ամյակի առթիվ
21.11.2013 | 14:41

Մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակի առթիվ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ անցկացվում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը։ Փառատոնի շրջանակներում նոյեմբերի 24-ին՝ ժամը 19.00, Մոսկվայի պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) համերգը։ Մենակատար՝ 2012թ. Եղիսաբեթ թագուհու անվան ջութակահարների միջազգային մրցույթի հաղթող, ռուս վիրտուոզ ջութակահար Անդրեյ Բարանով։ Երիտասարդական նվագախմբի մոսկովյան համերգով կեզրափակվի Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնն արտասահմանում, ինչպես նաև այն կդառնա Մոսկվայի կոնսերվատորիայի 150-ամյակին նվիրված ԱՊՀ անդամ երկրների նվագախմբերի շքերթի վերջին ակորդը։

Երեկոյի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Ջութակի կոնցերտը, Սպարտակի և Ֆրիգայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 2-ը։

Համերգը տեղի կունենա ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Համերգի գլխավոր հովանավորն է «Մոնարխ» ընկերությունների խումբը, ավիափոխադրման հովանավորը՝ «Էյր Արմենիա» ընկերությունը: Երեկոյի կազմակերպիչներն են Մոսկվայի պետական կոնսերվատորիան և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։

Դիտվել է՝ 1833

Մեկնաբանություններ